Դերասան և հաղորդավար Սուրեն Առուստամյանի եւ դերասանուհին Լիլիթ Տիտոյանի ներդաշնակ ու սիրառատ ընտանիքի մասին Life.panorama.am-ը հաճախ է խոսել, սակայն այսօր համացանցում հայտնվել է հրապարակում, ըստ որի, ամուսինները բաժանվել են: Նման կասկածների առիթ են տվել դերասան ամուսինների սոցիալական էջերը. Լիլիթը նախորդ տարվանից ոչ մի հրապարակում չի արել իր էջում, իսկ Սուրենը, ով շատ ակտիվ է Instagram-ում, չունի ընտանեկան լուսանկարներ, փոխարենը՝ հրապարակում է սելֆիներ՝ ընդգծելով, որ ազատ տղամարդ է:

 

Life.panorama.am-ը, ճշտելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում են դերասան ամուսինների ամուսնալուծության լուրը, կապ հաստատեց Սուրենի հետ, ով նախ նկատեց, որ չի հասցրել ընթերցել իր ամուսնալուծության մասին հրապարակումը, ապա ընգծեց.


«Հավանաբար, ինչ-որ մեկը պարապ է մնացել ու որոշել նման բան երեւակայել: Մենք չենք ամուսնալուծվել, նման բան չկա, մեզ մոտ ամեն ինչ հիանալի է, նույնիսկ ավելի հիանալի, քան կարելի է պատկերացնել»:

 

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Սուրեն Առուստամյանը ընտանեկան լուսանկարներ չի հրապարակում, պատասխանեց.


«Չեմ կարծում, որ համացանցն այն վայրն է, որտեղ կարելի է ընտանիքը բացահայտ ներկայացնել: Սոցիալական կայքերը պետք է կոնկրետ մարդուն վերաբերեն, ոչ թե նրա ընտանիքին: Գուցե շատերը ինձ հետ համաձայն չլինեն, բայց ես ճիշտ չեմ գտնում, որ համացանցով պետք է ընտանիքիդ ներկայացնես»:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան