Դերասաններ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի ամուսնալուծության մասին ստահոդ լուրեր են հայտնվել համացանցում՝ առաջացնելով ամուսինների զայրույթը: «Արդեն համը հանում են: Այս շրջանում ոչնչի չենք խառնվում, էլի մեզ հանգիստ չեն թողնում»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Աստղիկը:

 

Նա պատմել է, որ չեն դադարում մտերիմների զանգերը, որոնց անհանգստացրել է տարածված կեղծ լուրը.«Անպայման կզբաղվենք այս խնդրով: Պարտադիր պետք է ճամփորդությունից, ռեստորանում ընթրելիս, գնումների գնալիս, սուրճ խմելիս, ճաշ պատրաստելիս, մազերը հարդարելիս, նվերներ ստանալիս, վերելակ նստելիս ու էլի շատ բաներ անելիս նկարվենք ու տեղադրենք սոցցանցերում, որպեսզի հանգիստ լինեն, որ չենք բաժանվե՞լ»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։