Ալեքսանդր Բաբասյանն 2017-ի սկզբին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է հետաքրքիր ուղեւորություններով լի տարի անցկացնել: Արդյո՞ք շատ է շրջագայել, եւ թե որտեղ է դիմավորելու գալիք տարին, դերասանը պատմել է BRAVO.am-ին: Նա կնոջ եւ որդու հետ լուսանկարվել է նաեւ մեր տոնական ֆոտոշարքում:
Շարունակելով ավանդույթները
Մանկությանս տարիներին միշտ հավատացել եմ Ձմեռ պապիկին, նամակ եմ գրել, սպասել նրա նվերներին: Հիշողություններումս դեռ վառ են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան նախապատրաստական աշխատանքները. այդ օրերին մեր տանը բոլորը շատ խառն էին, անում էին ամեն ինչ՝ տոները գեղեցիկ եւ անմոռանալի դարձնելու համար: Որպես կանոն՝ բոլոր հայկական ավանդական ընտանիքների նման, Նոր տարին դիմավորում էինք տատիկ-պապիկի տանը: Նրանք էլ մեր նվերները միշտ գեղեցիկ կերպով էին մատուցում: Կեսգիշերային հրավառությունն եմ հիշում: Շատ ուրախ էինք դիմավորում Նոր տարին: Այդ ամենը հիմա էլ ես եմ փորձում ապահովել իմ ընտանիքում՝ որդուս համար:
Տոնածառ զարդարելը՝ պարտադիր պայման
Որքան էլ զբաղված լինեմ, տոնածառ զարդարելու համար ժամանակ միշտ գտնում եմ: Այն ինձ համար հոգեւոր խորհուրդ ունի: Եթե հանկարծ տուն գամ եւ տեսնեմ, որ առանց ինձ են զարդարել, հնարավոր է՝ բարկանամ: Հաճելի է նաեւ նախատոնական գնումներին մասնակցել՝ զարդարանքներ, նվերներ: Բայց քանի որ ժամանակս իսկապես սուղ է, դրանցով Լիլիթն է հիմնականում զբաղվում: Վստահում եմ նրա ճաշակին:
«Եթե ամեն ինչ գեղեցիկ եւ ճոխ լինի…»
Գուցե սնահավատություն է, բայց մտածում ենք՝ եթե ամեն ինչ գեղեցիկ լինի, ճոխ եւ ուրախ, տարին էլ նույն կերպ կանցնի: Երբ Ամանորին շատ հյուրեր ես ունենում, նրանց լավ ես ընդունում, ողջ տարին ուրախ, տոնական տրամադրությամբ է անցնում՝ լի հյուրերով: Մեծ ոգեւորությամբ ենք պատրաստվում, որովհետեւ ե՛ւ իմ, ե՛ւ Լիլիթի սիրելի տոներից է, եթե ոչ՝ ամենասիրելին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։