Դերասան Ալեքսանդր Բաբասյանն այժմ նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է հակահերոսին ու սիրային եռանկյունու մեջ է հայտնվում գլխավոր հերոսների՝Վարուժան Մարգարյանի և Քրիստինե Կույումչյանի կերպարների հետ։ BlogNews-ն Ալեքսանդրի հետ զրուցել է առաջին անգամ բացասական հերոսի մարմնավորելու, կերպարի առանձնահատկությունների, դերասանական փառասիրության և ոչ միայն այդ ամենի մասին։
- Ալեքսանդր, մինչ այս նկարահանվում էիր 2 սերիալում, սակայն քո կերպարային գծերն անսպասելի ավարտվեցին։ Ինչո՞վ «Կայարանը» հետաքրքրեց քեզ, որ կիսատ թողեցիր մյուս դերերդ։
- Դերս կիսատ եմ թողել միայն այն պատճառով, որ սկզբում ինձ խոստացել էին գլխավոր դեր։ Որոշ ժամանակ նկարահանվելուց հետո հասկացա, որ դերս գլխավոր չէ։ Համագործակցությունը չստացվեց զուտ այդ պատճառով։ Ես այնտեղից դուրս եմ եկել, նոր եմ որոշել նկարահանվել «Կայարանում», որովհետև դերը գլխավոր է և շատ լավը։ Կարծում եմ՝ դեռ զարգացումներ կունենա, և վստահ եմ, որ կսիրվի։ Սերիալը շատ հետաքրքիր է ինձ համար։ Մի քանի սերիա է եթեր գնացել, կարծում եմ՝ բավականին ձգող հատկություն ունի։
- Այսինքն՝ ունես դերասանական փառասիրություն, որ պետք է միայն գլխավոր դերեր խաղաս։
- Ես բազմիցս նշել եմ, որ ինձ համար կարևորն այն է, որ ես լինեմ գլխավոր դերում, լինեմ առաջինը, սիրված։ Ինձ համար դա է կարևորը, իսկ «վատ» կամ «լավ» դեր հասկացությունը երկրորդական է։ Ես կխաղամ ինձ դուր եկած բոլոր դերերը, նույնիսկ հոնորարի մասին չեմ մտածի, բայց պիտի լինեմ առաջինը, որովհետև ես տեսակով եմ այդպիսին։ Որ բնագավառ էլ մտնում եմ, սիրում եմ լինել առաջինը։ Նույնիսկ բացասական խոսակցությունների շրջանակներում է այդպես։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում :