ESem.am կանանց տոնական միամսյակի կապակցությամբ զրուցել է ներկայումս Մոսկվայում բնակվող սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ ու պարզել, որ այս տարի զույգն առավել շատ զբաղված է փոքրիկ Ալեքսանդրով ու տոնական բոլոր օրերը նրա հետ տանն են անցկացնում:

 

 

«Կանանց միամսյակը սկսել ենք տոնել մարտի 6-ից :) Այժմ մենք հաշվի ենք նստում փոքրիկի հետ ու նրա ցանկությունը կարևորելով՝ տոները տանն ենք նշում :) Ճիշտ է, հարկ եղած դեպքում Լիլիթի մայրը խնամում է երեխային, բայց մենք մեզնից շատ ոչ մեկին չենք վստահում: Իմ կինն ու երեխան պետք է անընդհատ աչքիս առաջ լինեն :)» ,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդրը: Նա հայտնեց, նաև, որ տանն ընկերական խնջույք են կազմակերպել և շնորհավորել իրենց կանանց:

 

 

Սերիալային դերասանը հավաստիացրեց, որ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ հաճելի անակնկալներ է մատուցել սիրելի կանանց՝ մորը, կնոջն ու զոքանչին:

 

«Մարտի 8-ը գարնան ամենապայծառ և ուրախ տոնն է: Չեմ կարծում, որ այս տոնի առթիվ ավելի լավ նվեր գտնվի, քան գեղեցիկ ծաղկեփունջը: Կնոջս՝ Լիլիթին, ծաղիկներ ու հագուստ եմ նվիրել, նրա մայրիկին՝ ծաղիկներ: Իմ մայրիկի համար Մարտի 8-ը սկսվել է 7-ի գիշերվանից: Սկայպով զանգահարեցինք ու շնորհավորեցինք. տղայիս ձեռքը ծաղիկներ էինք տվել, նա էլ դրանք «նվիրեց» տատիկին: Առավոտյան նրան հաճելի անակնկալ էր սպասվում. եղբորս միջոցով նվեր էի ուղարկել :)»,- նշեց Ալեքսանդրը՝ ավելացնելով, որ կինն այս տարվա իր ամենալավ նվերը՝ բջջային նոր հեռախոսը, ստացել է ծննդյան օրը:

 

 

Ըստ նրա՝ Լիլիթը երբեք չի հուշել իրեն՝ ի՞նչ նվեր գնել տոներին: «Նա ինձ երբեք չի ասել՝ ի՞նչ է ուզում կամ ինչի՞ կարիք ունի. այդ տեսանկյունից բավականին կշռադատված է: Միշտ իմ որոշած իրերն եմ նվիրում»,- նշեց սերիալային դերասանը:

 

Նրա խոսքով՝  կնոջն ու մորը տոներին հավասար ուշադրություն է դարձնում:

«Մայրս մեր տան թագուհին է, կինս՝ իմ: Երկուսնն էլ թագուհուն վայել ուշադրության են արժանանմում»,- շեշտեց Ալեքսանդրը:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը