Դերասան Ալեքսանդր Բաբասյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և խորհրդավոր գրառում կատարել:

«Բարոյական ցույց տալ գրեթե բոլորն էլ կարող են, սոցկայքերի դարաշրջան է… Կարևորը բարոյական հոգին և միտքն են»,- գրել է դերասանը:

Նշենք, որ ամիսներ առաջ Ալեքսանդրի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում առաջին անգամ խոսել էր իր եւ Ալեքսանդրի ամուսնալուծության մասին: Լիլիթի խոսքով` Ալեքսանդն իրեն բազմիցս դավաճանել է:

 
 

«Սկզբում մտածում ես՝ խնդիրը քո մեջ է, արտաքինիդ, կենցաղի հետ կապված ինչ-որ մի բան, շատ ուշադրություն չես հատկացրել, հետո հասկանում ես՝ գուցե պատճառ չկար… Այդ մարդն ոչ թե վատն է կամ լավը, այլ ուղղակի այդպիսինն է: Նա նախընտրեց մի ծառ, որի վրա շատ պտուղներ կան, սակայն որոնք փտած են: Նա չնախընտրեց թուփ, որի վրա մեկ պտուղ կա, սակայն՝ լավը եւ հասած: Նրա կողքին շատ կանայք կարող են լինել, սակայն այնպիսին, ինչպիսին ես եմ՝ չի լինի», -նշել էր Լիլիթը: