«Ալեքսանդր Բաբասյանն այդպես էլ չհասկացավ, որ կան բաներ, որոնք պետք է մնան իր և կնոջ միջև». Նման վերնագրով հրապարակումներով սկսեցին դերասան Ալեքսանդր Բաբասյանին քննադատել, երբ նա իր Instagram-ի էջում հրապարակեց լուսանկար, որտեղ ցուցադրում է, թե ինչպես է դեմքի խնամքով զբաղվում. նրան «մեղադրում են» հակահիգենիկ պահվածքի մեջ:

 

Life.panorama.am-ը թեմայի շրջանակում քննադատություններին ի պատասխան' փորձեց ստանալ Ալեքսանդր Բաբասյանի մեկնաբանությունը:

 

«Այդ լուսանկարն արել եմ, երբ տանը նստած ֆիլմ էի դիտում ու դեմքիս խնամքով էի զբաղվում. Ինձ հարմար է եղել, որ այդ նկարը հրապարակեմ ու հրապարեկել եմ: Ինձ դուր է գալիս, որ արտաքին տեսքիս հետեւում եմ ու այդտեղ ոչ մի հակահիգենիկ բան չկա, ընդհակառակը' դա ընդամենը կոսմետիկ միջոց է, որը մաքրում է դեմքս: Ես աղբ չեմ դրել դեմքիս ու նկարվել, ես ոտքերիս մատների եղունգները խնամելիս չեմ լուսանկարվել, դա ուղղակի սովորական երեկոյան պրոցեդուրա էր»,- նշեց նա ու ավելացրեց.

 

«Շատ լավ կլինի, որ տղամարդիկ եւ հատկապես իմ ոլորտի տղամարդիկ հասկանան, որ կարելի է հետեւել իրենց արտաքին տեսքին, անպայման չի լինել կին, որ հետեւի իրեն կամ կոսմետիկական պրոցեդուրա անցնի:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: