Սերիալային դերասան  Ալեքսանդր Բաբասյանը տևական ժամանակ Մոսկվայում ապրելուց հետո ընտանիքի հետ երեկ վերադարձել է Հայաստան։ Նա առաջինը BlogNews.am-ի հետ զրույցում խոսեց վերադառնալու մասին ու պատմեց, որ հայրենիք վերադառնալուց հետո առաջինն իր տուն է գնացել, հետո՝ ծնողների։


«Ծնողներս երեխայիս չէին տեսել, իսկ դա ամենակարևոր բանն է։ Որդիս նրանց առաջին թոռնիկն է, սակայն 8 ամիս չէին տեսել նրան, միայն սկայպով էին շփվել։ Շատ հուզիչ հանդիպում էր, ինչպես միշտ, մայրս հուզվել էր»,- նշեց նա։

 

Դերասանի խոսքով՝ Հայաստանում ամեն տեղ շատ է կարոտել, սակայն առաջին ու ամենակարևոր տեղը, որ պիտի գնար, տատիկի գերեզմանն էր, որովհետև նա շատ կարևոր դեր է ունեցել իր կյանքում, դաստիարակության մեջ։

 

Շարունակությունը` այստեղ: