Ալեքսանդր Բաբասյանին ճանաչողները և նրան Ինստագրամում հետևողները գիտեն, թե որքան շատ ժամանակ և ջանքեր է վատնում նա իր արտաքին տեսքի վրա: Հատկապես մեծ ուշադրություն է դարձնում մազերի խնամքին: Բաբասյանի լրահոսի մեծ մասը վարսավիրանոցից լուսանկարներ ու տեսանյութեր են: Դերասանը նույնիսկ ներկում է իր մազերը, որպեսզի դրանք լավ տեսք ունենան: Եվ ահա «Կայարան» սերիալում դերի համար նա ստիպված էր հրաժարվել իր մազերից: Հենց կադրում կտրեցին նրա այդքան «փայփայած» մազերը:
Բրավո, Ալեքսանդր Բաբասյան. սա իսկական պրոֆեսիոնալի արարք էր, երբ դերասանը հանուն դերի պատրաստ է արտաքինում կտրուկ փոփոխություններ անել: