Ինչպես նախորդ, այս Ամանորը եւս Ալեքսանդր Բաբասյանը դիմավորել է արտասահմանում: Դերասանն ընտանիքի հետ տարեվերջին կրկին մեկնել էր Շվեդիա եւ միայն օրեր առաջ է վերադարձել: Նա BRAVO.am-ին ասել է՝ փորձել են հնարավորինս գունեղ արձակուրդ անցկացնել, հավատում են' ինչպես սկսեն, այդպես էլ կանցնի ողջ տարին:

«2017-ին քիչ ժամանակ էինք հատկացրել Ստոկհոլմն ավելի լավ ճանաչելուն՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով ընկերներիս տանը, որը փոքր-ինչ հեռու է գտնվում քաղաքից: Որոշեցինք 2018-ը 3-ով դիմավորել՝ ես, կինս եւ երեխաս: 7 օր վայելեցինք, բացահայտեցինք Շվեդիայի մայրաքաղաքն ու հետո միացանք նրանց: Եղանք պատմական թանգարաններում, տեսարժան վայրերում եւ այլն: 18 օր անց վերադարձանք»,- ասել է Ալեքսանդրը:

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։