Կեմերովյան շրջանից ուսանողուհի Էլմիրա Աբդրազակովան «Միսս Ռուսաստան-2013» մրցույթում հաղթեց հմայքի եւ համեստության շնորհիվ:
РИА Новости-ի փոխանցմամբ, «Элит-старс» մոդելային գործակալության տնօրեն Նատալյա Գրեյը, որտեղ սովորում էր Էլմիրան, հայտարարել է, որ նա պրոֆեսիոնալիզմի պակասը լրացնում էր հմայքով եւ համեստությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Մոսկվայում անցկացված «Միսս Ռուսաստան-2013» մրցույթում հաղթանակի համար Էլմիրան ստացել է 100 հազար դոլար, ավտոմեքենա, ինչպես նաեւ «Միսս Տիեզերք» եւ «Միսս Աշխարհ» մրցույթներում Ռուսաստանը ներկայացնելու հնարավորություն: Մրցանակակիրը հայտարարել է, որ դրամական պարգեւը կցանկանար ծախսել հարազատ քաղաքին օգնելու համար:
Առաջին «Վիցե միսս Ռուսաստան» տիտղոսը ստացել է Անաստասիա Յազիկովան՝ Յարոսլավլից, իսկ երկրորդ «Վիցե միսս» է դարձել Իրինա Տումանովան Կալմիկիայի Հանրապետությունից: