«Միսս Վենեսուելա» մրցույթում հաղթել է 20-ամյա ուսանողուհի Մարիանա Խիմենեսը: Այժմ Գուարիկո նահանգից հանդես եկած աղջիկը պետք Է մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, որտեղ նրա հայրենակիցներն ավելի հաճախ են հաղթում, քան աշխարհի ցանկացած այլ երկրի պատվիրակ: Վենեսուելացի գեղեցկուհիները մոլորակի ամենահեղինակավոր բեմահարթակում հաղթանակ են տարել յոթ անգամ՝ 1979, 1981, 1986, 1996, 2008, 2009 եւ 2013 թվականներին:

 

«Միսս Վենեսուելա» Մարիանա Խիմենեսը հաղթանակը նվիրել է իր գործընկերուհուն՝ Մոնիկա Սպիրին, որը Վենեսուելայի ամենագեղեցիկ կինն էր հռչակվել Է 2004 թվականին: Հաղթանակ տանելուց հետո նա դարձել է դերասանուհի և տեղափոխվել  Միացյալ Նահանգներ, որտեղ նկարահանվել է հեռուստասերիալներում: Այս տարվա սկզբին Մոնիկա Սպիրն ամուսնու եւ հինգ տարեկան դստեր հետ միասին ժամանել էր Վենեսուելա՝ հանդիպելու հարազատների հետ, և ավազակային հարձակման զոհ է դարձել: Նախկին «Միսս Վենեսուելան» և նրա ամուսինն սպանվել են, իսկ նրանց աղջիկը հրազենային վերքէստացել ոտքին և հրաշքով ողջ մնացել:

 

Միջադեպը տեղի Է ունեցել Պուերտո Կաբելյո և Վալենսիա քաղաքների միջեւ ձգվող խճուղում, որտեղ ընտանեկան զույգի ավտոմեքենան կանգ էր առել անսարքության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: