Թոշակառուն հաղթել է բիկինիով լավագույն կազմվածքի մրցույթում։ Նեւադայի բնակիչ Մարիա Քրիստինան վերջին 20 տարիների ընթացքում քոլեջում ղեկավար պաշտոն է զբաղեցրել. տարիների ընթացքում նա հասկացել է, որ դարձել է «ավելի ծանր, դանդաղկոտ եւ նյարդային». նրա համար առաջնահերթություն է դարձել կարիերան եւ ոչ առողջությունը։
Մարիան առաջին անգամ սպորտով զբաղվել է 69 տարեկանում թոշակի անցնելուց հետո։ Անհատական մարզիչ հսկողությամբ նա շաբաթվա ընթացքում երեք անգամ ֆիզիկական վարժություններ է կատարել, ինչպես նաեւ յուրաքանչյուր առավոտ 45-60 րոպե նվիրել կարդիո ծանրաբեռնվածությանը։
73 տարեկանում ամերիկուհին հասել է ֆիզիկական վիճակին, որը նրան հնարավորություն է տվել մասնակցել ICN Las Vegas Open Fitness and Model Championships մրցույթին եւ նույնիսկ առաջին տեղը զբաղեցնել, թեեւ շատ մրցակիցներ նրանից երիտասարդ էին երկու անգամ։ Նախկինում նա հաղթել է International Natural Bodybuilding-ի վեց միջազգային մրցույթներում։
«Ֆիթնեսի մրցույթներին, որոնց եւս ես մասնակցում եմ, հաճախ եմ 80-ամյա տղամարդկանց տեսնում։ Բայց կանայք հանձնվում են, հենց 50 տարեկան են դառնում։ Հույս ունեմ, որ նրանք կնայեն ինձ, որ պայքարում եմ 73 տարեկանում եւ կհասկանան, որ դա հնարավոր է»,- ասել է Քրիստինան։