56-ամյա հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի 17-ամյա դուստրը՝ Եվան իր ամառային հանգիստն է վայելում Իտալիայում։ Աղջիկն իր Instagram-ում կիսվել է արեւային կադրերով։
Եվան իր հետեւորդներին ցուցադրում է, թե ինչպես է ծանոթանում միջերկրական խոհանոցի նոր ուտեստների հետ, ինչպես է զբոսնում տեղի լողափերով։ Լուսանկարներից մեկում Լեպսի դուստրը հանգստանում է լողավազանում։
Նա կրում է դեղին երանգի եւ ոճային, արեւային ակնոց։ «Ինձ մի անհանգստացրեք, ես հանգստանում եմ», - Եվան խնդրել է հետեւորդներին։
«Վերջապես ամառը սկսվեց եւ ինձ համար։ Քննական շրջանն ավարտվեց եւ այժմ մինչեւ սեպտեմբեր ԲՈՒՀ-ն ինձ չի տեսնի», - հայտնել է Լեպսը։