Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը հետեւորդներին հաճախ չի ուրախացնում ընտանեկան լուսանկարներով։ Սակայն այս անգամ նա որոշել է բացառություն անել ու միանգամից երկու անձնական լուսանկար հրապարակել։
Հեռուստահաղորդավարը հրապարակել է դուստրերի՝ Նինայի ու Վալերիայի լուսանկարները։ Ուրգանտի ավագ դուստրը՝ Նինան, որի մայրը Նալատյա Կինաձեն է, 12 տարեկան է դարձել։ Նա դեմքով ու ժպիտով հիշեցնում է աստղային հորը։
«Գենետիկ թեստի վատագույն գովազդը»,- լուսանկարը մակագրել է Ուրգանտը՝ ակնարկելով, որ դուտրը շատ նման է իրեն։ Երկրպագուները կարծում են, որ Վալերիան, որին անվանել են ի պատիվ հեռուստահաղորդավարի մոր՝ Վալերիա Կիսելյովայի, եւս նման է Իվանին, ինչպես նաեւ նրա տատիկին՝ Նինա Ուրգանտին։
Մյուս լուսանկարում փոքրիկ Վալերիային կարելի է տեսնել մայրիկի՝ Նատալյայի հետ։ «Girls («Աղջիկներ»)»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Ուրգանտը։ Երկրպագուներն անմիջապես նշել են, որ Նինան շատ նման է հորն այն դեպքում։ Վալերիային հաճախ են համեմատում նախատատի՝ Նինա Ուրգանտի հետ։