Քիմ Քարդաշյանի 6-ամյա դուստր Նորթ Ուեսթն անակնկալ է մատուցել իր ծնողներին եւ Նորաձեւության շաբաթվա ցուցադրության շոուի ժամանակ ելույթ է ունեցել:
Քանյե Ուեսթի ավագ դուստրը նորամուտը նշել է ռեփերի բրենդի ցուցադրության ժամանակ՝ կատարելով 5-ամյա երգչուհի ZaZa-յի What I Do երգը: Չնայած մեծ թվով մարդկանց Նորթը բեմում իրեն վստահ էր զգում։ Նորթը օվացիաների է արժանացել։ Իրադարձությանն արձագանքել են երիտասարդ կատարողի ծնողները, որոնք Քարդաշյանների ընտանիքին կոչ են արել հարգել իրենց երեխայի ստեղծագործությունը եւ նշել հեղինակությունը:
«Մեր աղջիկն իր նպատակին հասնելու զարմանալի ճանապարհ է անցել՝ ստեղծելով երաժշտություն, որը նա ցանկանում էր ցույց տալ աշխարհին։ Մենք հպարտանում ենք դրանով եւ ցանկանում ենք, որ նրան հարգեն։ Մեզ դուր է գալիս, որ Քիմն ու նրա դուստրը ոգեշնչվում են մեր փոքրիկի ստեղծագործությամբ։ Մենք չենք բարկանում, բայց շատ խնդրում ենք հարգանքով վերաբերել հեղինակային երգերի օգտագործմանը։ Մենք չենք ցանկանում, որ մեր աղջիկը իրեն վիրավորված զգա», — գրել են փոքրիկ աստղի ծնողները։
Քարդաշյանը ներողություն է խնդրել նրանցից եւ խոստովանել, որ Նորթը միայն ելույթից առաջ է ասել, թե ինչ երգ է երգելո ։ Քիմը նաեւ հավելել է, որ իր դուստրը հանդիսանում է ZaZa-ի մոլի երկրպագուն, ուստի զարմանալի չէ, որ նա ընտրել է հենց իր երգը, գրում է Cosmopolitan-ը:
Նորթի մայրը վստահություն է հայտնել, որ իրենց աղջիկները կկարողանան ընկերանալ եւ նույնիսկ համատեղ երգ ձայնագրել։ Zaza ծնողներն աջակցել են այս գաղափարը։