Ամերիկացի հայտնի դերասանուհի եւ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, դուրս Է եկել կոմայից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաստատում Է նրա հայրը՝ երգիչ Բոբի Բրաունը: Ինչպես հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները, աղջկա մյուս հարազատները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկատվությունը:

 

«Բոբին արթնացել Է: Նա նայում Է ինձ»,- բեմից բացականչել Է Բրաունը Դալասի արվարձանում (Տեխասի նահանգ) երաժիշտ Ֆրենկի Բեւեռլիի համերգի ժամանակ, որին նա հրավիրված Էր:

 

Բոբի Քրիտինա Բրաունն Ատլանտայի (Ջորջիայի նահանգ) հիվանդանոց Է տեղափոխվել հունվարի 31-ին այն բանից հետո, երբ իր տան լոգարանում նրան գտել են անգիտակից վիճակում: Բժիշկներն աղջան մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ, որպեսզի փորձեն պահպանել նրա կյանքը, եւ միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: