Մահացել է հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը:

 

Երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է.

 

«Դժվար է ասել մնաս բարով: Կիրակի՝ հուլիսի 26–ին, Բոբի Քրիստինա Բրաունը մահացավ։ Ընտանիքը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մտահոգվում և աղոթում էին։

 

Ինչպես կասեր Բոբի Քրիստինան. «Քամին իմ հետևում է, իսկ արևը՝ իմ դեմքին»։

 

22-ամյա Քրիստինան հայտնի էր որպես իրապատում շոուի հերոսուհի և երգչուհի։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա գտնվում էր կոմայի մեջ։