ESem.am իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, և բժիշկներն աղջկա հարազատներին նախազգուշացրել էին, որ պատրաստ լինեն վատագույնին:

 

 

 21-ամյա քրիստինայի մոտ դրական փոքրիկ արդյունք է նկատվել:  CNN-ը հաղորդում է, որ Քրիստինան մի պահ բացել է աչքերը, բայց կոմայից դուրս չի եկել: Ըստ աղբյուրի՝ նույնիսկ դրական այս միտումից հետո բժիշկները զգուշանում են հուսադրել հարազատներին: Նրանք դեռ չեն երաշխավորում, որ աղջիկը ողջ կմնա:

 

 

Նշենք, որ  ոստիկանությունից հայտնել են, որ առանձնատանը թմրանյութեր չեն հայտնաբերվել, ավելի ուշ ամերիկյան պարբերականներում տեղեկություն տարածվեց, որ դեպքի օրը Քրիստինան հանդիպել էր իր նախկին ընկերոջը, ով բոլորովին վերջերս ձերբակալվել էր թմրամիջոցների օգտագործման համար, ապա գրավի դիմաց ազատ արձակվել:

 


Ա. Մ.