Բժիշկները փորձում են կոմայից հանել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստերը՝ Բոբբի Քրիստին Բրաունին:  Ատլանտայի հիվանդանոցի բժիշկները սկսել են պակասեցնել դեղորայքի չափաբաժինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով   միջազգային լրատվամիջոցները, այդ կերպ բժիշկները ցանկանում են հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում աղջկա ուղեղը և ինչպես է նա արձագանքելու արտաքին ազդակներին: Դրական արդյունքի դեպքում կոմայից հանելու գործընթացը կշարունակվի:


Որոշ անգլալեզու լրատվամիջոցներ փետրվարի 10-ին հրապարակել էին, որ 21-ամյա աղջկա հարազատները որոշել են Ուիթնի Հյուսթոնի մահվան օրը՝ փետրվարի 11-ին, անջատել կենսապահովման սարքավորումը:

 

Հունվարի 31-ին աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը, նրան հայտնաբերել էր Ատլանտայում իրենց տանը բերանքսիվայր, անգիտակից ընկած ջրով լի լոգարանի մեջ: Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ էին հայտնաբերվել։