Ամերիկյան լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, կհուղարկավորեն աստղային մոր կողքին՝ Նյու Ջերսիում: Սգո արարողությունը նախատեսվում է անցկացնել երկուշաբթի, իսկ հոգեհանգիստը տեղի կունենա շաբաթ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

Բոբի Քրիստինա Բրաունը, ով վերջին մի քանի ամիսներն անցկացրել է կոմայի մեջ, մահացել է 22-ամյա հասակում:

 

Նրա դիահերձման արդյունքները չեն բացահայտել մահվան պատճառը: