Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, տեղափոխել են բուժանկելանոց այն բանից մի քանի ամիս հիվանդանոցում մնալուց հետո, երբ նրա վիճակը վատթարացել էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են նրա հարազատները:

 

22-ամյա Բրաունին հունվարի վերջին երեսնիվայր պառկած էին գտել իր տան լոգարանում:

 

«Չնայած մի քանի հիմնարկություններում հիանալի բժշկական օգնությանը, Բոբի Քրիստինա Բրաունի վիճակը շարունակել է վատանալ»,- ասված է նրա մորաքրոջ՝ Փեթ Հյուսթոնի հայտարարության մեջ:

 

Ինչպես նշում է BBC-ն, հունիսի 24-ին Բրաունի ներկայացուցիչները նաև հայց են հարուցել նրա զուգընկերոջ՝ Նիկ Գորդոնի դեմ՝ նրան մեղադրելով Բրաունի նկատմամբ ֆիզիկական և հուզական բռնության և առանց աղջկա գիտության նրա հաշիվներից փող հանելու մեջ:

 

Ինչպես ասված է գանգատագրում, այն բանից հետո, երբ Բրաունին մտցրել են արհեստական կոմայի մեջ, Գորդոնն ավելի քան 11 հազար դոլար է գողացել նրա բանկային հաշվից: Գորդոնն ինքը չի մեկնաբանել այս մեղադրանքները: