30-ամյա Նիք Գորդոնին, որը մեղավոր է ճանաչվել Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան մեջ, մահացած գտել են իր տանը։ Ինչպես հայտնում է CNN-ը, մահվան պատճառը թմրանյութերի գերդոզավորումն է եղել: Նիք Գորդոնը 12 տարեկանից գտնվել է լեգենդար երգչուհու խնամակալության ներքո, որը նրան դաստիարակել է, որպես հարազատ որդու։ Եվ երբ, մի քանի տարի առաջ մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Քրիստինա Բրաունը, Նիքին մեղավոր են ճանաչել։ Հիշեցնենք, որ 22-ամյա աղջկա դին գտել են լոգարանում։ Բժիշկները տեղի ունեցածի պատճառ համարել են արգելված նյութերով թունավորումը:
Ի դեպ, տարօրինակ հանգամանքներում մահացել է այս գործի եւս մեկ ֆիգուրանտ (նա ներարկիչով հայտնաբերվել էր լոգարանում), որը պնդում էր, որ հենց Գորդոնը կարող էր մահացու չափաբաժին ներարկել աղջկան: Այժմ առեղծվածային մահերի շարքն ավարտվել է հենց Նիքի մահով։