Եթե մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը 2012 թվականին ողբերգական հանգամանքներում վախճանված հանրաճանաչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր՝ Բոբի Քրիստինա Բրաունի վիճակը չլավանա, ապա հարազատներն ստիպված կլիեն որոշում ընդունել արհեստական շնչառության ապարատից նրան անջատելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է ամերիկյան In Touch Weekly բարձրաշխարհիկ խրոնիկայի հանդեսը:
«Բժնշկներն ընտանքին հայտարարել են, որ իրենք գործնականում արդեն ոչինչ անել չեն կարող Ուիթնի Հյուսթոնի դստեր համար,- նշել Է հրատարակությունը:- Բոբի Քրիստինան երկրորդ շաբաթն Է, ինչ գտնվում Է արհեստական կոմայի մեջ՝ առանց կյանքի որեւԷ Էական նշանների»:
ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ 21-ամյա Բոբի Քրիստինային հունվարի 31-ի առվոտյան ժամը 10-ին անգիտակից վիճակում գտել են Ատլանտայի արվարձանում գտնվող իր տան լոգարանում: Անհապաղ կանչել են շտապ օգնություն, որը նրան տարել Է «Նորթ Ֆուլթոն» հիվանդանոց: Դեպքն այնքան բարդ Է եղել, որ բժիշկները միանգամից երիտասարդ կնոջը մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ եւ միացրել արհեստական շնչառության ապարատին: Փետրվարի 2-ին նրան տեղափոխել են ավելի մասնագիտացված բժշկական հիմնարկություն՝ Էմորիի համալսարանի հոսպիտալ:
Ոստիկանությունը շարունակում Է միջադեպի հանգամանքների հետաքննությունը եւ առայժմ չի բացառում ինչպես դժբախտ պատահարի, այնպես Էլ հնարավոր բռնության վարկածները: