Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը շարունակում է կենաց մահու կռիվ տալ: Թեև այսօր առավոտյան զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե 21-ամյա Բոբի Քրիստինա Բրաունի կենսաապահովման սարքն անջատել են, քանի որ նրա ապրելու հնարավորությունը հացվասարվել էր 0-ի, լուրերը հերքվել են:

 

 

Բոբբի Քրիստինայի հայրը՝ երաժիշտ Բոբբի Բրաունը հայտարարել է. «Բոբի Քրիստինա Բրաունին կենսաապահովման սարքից անջատելու «լուրը» սուտ է, ինչպես և այս օրերին  լրատվամիջոցներում հրապարակվող տեղեկությունների մեծ մասը»: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ նշելով, որ հայրն այժմ հիվանդանոցում է՝ դստեր կողքին:

 

 

Նշենք, որ Հյուսթոնի դստեր՝ այս վիճակում հայտնվելու պատճառը շարունակում է անհայտ մնալ: Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Բոբբի Քրիստինան  շատ ծանր է տարել մոր մահը և դրանից հետո նյարդային խնդիրներով 2 անգամ հիվանդանոցում է հայտնվել: Ըստ լրատվամիջոցների՝ հարազատները մտահոգվում էին, որ աղջիկը կարող է կրկնել մոր ճակատագիրը:


Պատրաստեց Ամալյա Հովհաննիսյանը