Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Տանյա Ռոբերթսը, որը «Հայացք սպանությանը» ֆիլմում մարմնավորել է գործակալ Ջեյմս Բոնդի ընկերուհու կերպարը, ողջ է, նրա մահվան մասին տեղեկությունը չի համապասխանում իրականությանը, հայտնել է Variety-ն՝ վկայակորելով արտիստի ներկայացուցչին։
Ավելի վաղ TMZ պորտալը, վկայակոչելով դերասանուհու ներկայացուցչին, հայտնել էր, որ Ռոբերթսը 65 տարեկանում հունվարի 3-ին մահացել է հիվանդանոցում, ուր հայտնվել էր ծանր վնասվածքից հետո, որը ստացել էր՝ ընկնելով շան հետ զբոսանքից հետո։
Variety-ի տեղեկություններով՝ երկուշաբթի առավոտյան հիվանդանոցը, ուր գտնվում է Ռոբերտսը, հայտնել է, որ դերասանուհին ողջ է։ Ռոբերթսի ներկայացուցչի խոսքով՝ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր։
1985թ.-ի «Հայացք սպանությանը» ֆիլմում նրա զուգընկերը Ռոջեր Մուրն էր, որը կատարել է Ջեյմս Բոնդի դերը։
Ռոբերտսը գլխավոր դերը կատարել է նաեւ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կենդանիների տիրակալը», «Շինա՝ ջունգլիների թագուհի», «Գրեթե հղի»