Բժիշկները որոշել են Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, անջատել կենսաապահովման սարքից: Այս մասին գրում է Daily Mail-ը։
Նշենք, որ օրերս բժիշկները հայտնել էին, որ աղջկա ողջ մնալու հույսն օրեցօր մարում է:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, անգիտակից վիճակում գտել էր նրա ամուսինը՝ Նիք Գորդոնը, ով մինչ բժիշկների գալը, արհեստական շնչառություն էր տվել կնոջը, սակայն վերջինս ուշքի չէր եկել: