LadyNews.am-ը գրում է.

 

Հանքային ջրի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվել: Պարզվում է, որ այն լավ հումք է նաև կոսմերիկ միջոցներ ստանալու համար: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք տնային պայմաններում կարող եք պատրաստել ինքնուրույն:

 

Հանքային ջրից պատրաստում ենք սառցե խորանարդներ և դրանցով մերսում դեմքը և պարանոցը: Այդպիսի մերսումը նեղացնում է ծակոտիները, ամրացնում դեմքի մկանները, կանխարգելում կնճիռների հայտնվելը:

 

Եթե երեկոյան ցանկանում եք անկրկնելի տեսք ունենալ, սակայն ժամանակի սղություն ունեք, ապա պետք է վերցնել երկու փափուկ սրբիչ և երկու տարրա' մեկը շատ տաք, իսկ մյուսը' սառը ջրով լցված: Վերջինիս մեջ կարելի է նաև սառույց ավելացնել: Դեմքին քսեք յուղոտ սնուցող կրեմ, թրջեք սրբիչը տաք ջրում, դրեք դեմքի վրա և պահեք մինչև սառչելը: Նույն բանը կրկնեք սառույցով ջրով: Եվ այդպես' 5-6 անգամ: Ձեր մաշկը կստանա թարմ, նուրբ և թավշյա տեսք:

 

Շարունակությունը` այստեղ: