Արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, պապարացիներին դատի են տվել իրենց անձնական կյանք ներխուժելու համար։ Նրանք պնդում են, որ լրագրողները դրոնով փորձել են լուսանկարել իրենց որդուն։ Այս մասին հայտարարություն է արել ամուսնական զույգի փաստաբանը, փոխանցում է «Իզվեստիան»։

Զույգը, պարզվում է, արքայական ընտանիքից հեռանալուց հետո տեղափոխվել է Կանադա՝ առանց իր տեղը հայտնելու։ Բայց բրիտանական Daily Mail պարբերականը պարզել է նրանց բնակվելու վայրն ու սկսել է անհանգստացնել։ Դրանից հետո զույգը տեղափոխվել է Լոս Անջելես։

Այստեղ այդ անհանգտությունները վերաճել են օդային հետախուզության։ Արքայազնի ու կնոջ տան վերևում օրական մի քանի անգամ դրոններ են հայտնվել, որոնք փորձել են նկարել զույգին ու հատկապես նրանց 2-տարեկան որդուն՝ Արչիին։

Փաստաբանը հայտարարել է, որ այդպիսի գործողությունները ապօրինի են, ու իրենք այդ հարցով դիմել են Լոս Անջելեսի դատարան։