Քեթի Փերին մնացել է 7400 դոլար արժողությամբ Bottega Veneta զգեստի մեջ։ American Idol-ի վերջին դրվագում 39-ամյա երգչուհին, ով ժյուրիի անդամներից մեկն է, կրել է ժապավեններով եւ նեղ գոտկատեղով Bottega Veneta-ի նորաձեւ զգեստ: Բայց զգեստի ավանգարդ ուրվագիծը կուլիսներում որոշ բարդություններ է առաջացրել։

Տեսանյութում, որը Փերին հրապարակել է Instagram-ում, երեւում է, որ նա ուժասպառ վիճակում նստած է հանդերձարանում, քանի որ «չի կարողանում հանել զգեստը»։

Հետին պլանում ինչ-որ մեկն առաջարկում է զգեստը կտրել, բայց Փերին չի համարձակվում մտածել այդ մասին։ «Չի կարելի, պարզապես, կտրատել Bottega-ն»,-ասում է նա: