Երգչուհի Ռիհաննան նկարահանվել է գայթակղիչ կերպարով՝ գովազդելով իր՝ ներքնազգեստի Savage X Fenty ապրանքանիշը երրորդ հղիության մասին լուրերից հետո: Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում։

Տեսանյութում Ռիհաննան տարբեր գույնի կրծկալներ է փորձում։ Կադրերից մեկում 36-ամյա երգչուհին հայտնվել է շագանակագույն կրծկալով։ Երգչուհին իր լուքը համալրել է հսկայական ոսկե շղթայով և ընձառյուծի պրինտով արևային ակնոցներով։