Քանյե Ուեսթը թռել է Մոսկվա դիզայներ Գոշա Ռուբչինսկու ծննդյան օրվա կապակցությամբ։ «Գոշա Ռուբչինսկի» բրենդի թիմը հաստատել է «Газете.Ru»-ին տեղեկությունն այն մասին, որ ռեփերը մայրաքաղաքում է, որտեղ նշել են դիզայների ծննդյան օրը «Բելուգա» ռեստորանում, ինչպես նաեւ զբոսնել քաղաքում։
«Գոշայի տարեդարձը տեղի է ունեցել «Բելուգա» ռեստորանում, Քանյեն նաեւ շրջել է երեկոյան Մոսկվայում, այցելել Գոշայի տուն, հանդիպել ծնողների, ընտանիքի հետ։ Այցը կրում է մասնավոր բնույթ։ Սա բարեկամական մասնավոր այց է, առանց որեւէ կոմերցիոն պարտավորության, ուստի Քանյեի կոմերցիոն գործունեության ցանկացած հարց մենք մեկնաբանել չենք կարող»,- տեղեկացրել են դիզայների թիմից։
Shot թելեգրամ-ալիքը տեղեկացրել է, որ Քանյեի հետ միասին եկել է նաեւ նրա կինը՝ Բիանկա Սենսորին։ «Սակայն Քանիեի եւ Գոշայի հետ շրջող մարդկանց խմբում նրան առայժմ չեն տեսել։ Գուցե նա դեռ փորձում է իր սովորական զգեստապահարանից հարմար հագուստ գտնել Մոսկվայում զբոսանքների համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Պատգամավոր Վիտալի Միլոնովը սկանդալային զույգին հորդորել է զերծ մնալ սադրիչ հագուստներից։
«Ես լսել եմ, որ Քանյեն տիկնոջ հետ հակված է փողոցներում անփույթ հագուստով շրջել։ Կարծում եմ, որ ամերկացին պետք է ձեռնպահ մնա իր սովորություններից եւ մեր մայարքաղաքում ժամանակն անցկացնի արժանավայել։ Կարող է Տրետյակովկա գնալ, «Պատրիոտ» այգի կամ «Զարյադիե»,- ասել է Միլոնովը Осторожно Media-ի հետ զրույցում։