Ալլա Պուգաչովային օրերս նկատել են Կիպրոսի Լիմասոլի ափերին զբոսնելիս։ Ականատեսները համացանցում տեսանյութ են հրապարակել՝ նկարելով արտիստուհուն 11-ամյա որդու՝ Հարիի ընկերակցությամբ։ Երգչուհին կրել է կարճ ջինսե շորտեր, երկարավուն սպիտակ վերնաշապիկ և գլխարկ։

Երգչուհին վերջին շրջանում փակ ապրելակերպ է վարում և չի թարմացնում իր սոցիալական ցանցերը, սակայն երբեմն մեկնաբանում է մտերիմների և հարազատների հրապարակումները: Վերջին անգամ նա նշել է իր դստեր՝ ՌԴ վաստակավոր արտիստուհի Քրիստինա Օրբակայտեի օգտահաշվում, ով ամուսնու հետ մեկնել է Նոր Զելանդիա։ Ժառանգուհու և փեսայի լուսանկարի տակ Պրիմադոննան գրել է,- «հիանալի է»։

Պուգաչովան այժմ ժամանակ է անցկացնում ամուսնուց՝ Մաքսիմ Գալկինից հեռու, ով հյուրախաղերի է մեկնել ԱՄՆ: Շոումենը վերջերս կապ է հաստատել միկրոբլոգի հետևորդների հետ՝ պատմելով, որ գտնվում է Ֆլորիդայում։ Գալկինն իր տեսաուղերձը ձայնագրել է անգլերենով։ Հումորիստի խոսքով՝ ինքը դա արել է այն պատճառով, որ իր լսարանը խոսում է տարբեր լեզուներով։ Ընդ որում, հումորիստը հստակեցրել է, որ ելույթ է ունենալու ռուսերեն լեզվով։