Ռուս հայտնի ծաղրերգու, հանրաճանաչ հումորիստ, հեռուստահաղորդավար, դերասան և երգիչ Մաքսիմ Գալկինը համերգային երեկոյով հանդես կգա Երևանում: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը, համերգը տեղի կունենա նոյեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

 

Մաքսիմ Գալկինը ծնվել է 1976 թվականին: Գալկինը վերջին տարիների ամենաճանաչված և պահանջված արտիստներից է: Նրա համերգները մեծ հաջողությամբ են անցնում Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, ինչպես նաև արտասահմանի շատ քաղաքներում: Նրա շոուն իր մեջ ներառում է հումոր, նմանակումներ, երգեր, սկետչեր և զրույցներ համերգի հանդիսատեսի հետ: 2006 թվականին պարգևատրվել է «Բարեկամության» շքանշանով` Ռուսաստանի հեռուստառադիոոլորտում ունեցած մեծ ներդրման համար: Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինն է: