Ռուս հայտնի հումորիստ, շոումեն, երգիչ Մաքսիմ Գալկինը համերգային ծրագրով կներկայանա հայ հանդիսատեսին: Այս մասին հայտնում է «Forpostart Production» պրոդյուսերական ընկերությունը իր պաշտոոնական կայքում:
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Ընկերությունը հայտնում է, որ Գալկինը կներկայանա նոր ծրագրով: Նրանց փոխանցմամբ՝ հայ հանդիսատեսին մեծ անակնկալ է սպասվում:)
Կազմակերպիչները խոստանում են, որ Գալկինի հումորային նոր համարները, նոր երգերն ու անսպասելի ծաղրերգությունները հետաքրքիր ու անմոռանալի կլինեն հայ հանդիսատեսի համար: