Usher -ը SKIMS-ի՝ տղամարդկանց հավաքածուի նոր արշավի դեմքն է։ Լեգենդար երաժիշտը ներկայացված է բրենդի վերջին լուծումների վրա հիմնված մոդելներում՝ «Stretch» եւ «Cotton»:

IMG_2073.jpeg (84 KB)

Բացի Usher-ից SKIMS-ի տղամարդկանց հավաքածուներում տարբեր շրջաններում նկարահանվել են նաեւ Նեյմար կրտսերը, Նիկ Բոսը, Շայ Գիլգեուս-Ալեքսանդրը եւ Պատրիկ Մահոմեսը:

«Քիմը (Քարդաշյանը) վաղեմի ընկեր է եւ միշտ աջակցել է իմ աշխատանքին, այնպես որ արշավի շուրջ միասին աշխատելու հնարավորությունը լիովին իմաստալից է»,-ասել է  երաժիշտը:

IMG_2074.jpeg (68 KB)

Հատկանշական է, որ արշավը մեկնարկում է Usher-ի հաջորդ՝ COMING HOME ալբոմից առաջ, որը թողարկվելու է փետրվարի 9-ին: SKIMS առցանց խանութի միջոցով հասանելի կլինի ձայնագրության բացառիկ թվային ներբեռնման տարբերակը՝ այլընտրանքային քավր տարբերակով եւ «Naked» կոչվող բոնուսային թրեքով: