Քորթնի Քարդաշյանը ծաղրել է տխրահռչակ միջադեպը, երբ նրա քույրը՝ Քիմը, իր 75,000 դոլար արժողությամբ ադամանդե ականջօղերը կորցրել էր օվկիանոսում, որը երեւացել էր «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի մի դրվագում:

44-ամյա Քորթնին Instagram-ում կիսվել է լողափնյա նոր լուսանկարներով։ Վերհիշելով իր կրտսեր քրոջ մասնակցությամբ այդ դրվագը՝ Քորթնին հրապրակման նկարագրության մեջ գրել է. «Իմ ադամանդե ականջօղն անհետացել է օվկիանոսում»:

Քրիս Ջեները միացել է կատակին, եւ իր դստեր հետեւորդներից շատերի պես մեջբերել է Քորթնիի հայտնի պատասխանը՝ գրելով. «Քորթնի, կան մարդիկ, ովքեր մահանում են...»:

Մեկնաբանությունը Քարդաշյանների երկրպագուների կողմից հավաքել է ավելի քան 10,000 հավանում:

Լուսանկարներում Քորթնին սեւ լողազգեստով է։ Նա դրանցով կիսվել է Stories բաժնում՝ երիտասարդ մայրիկներին հղելով իր ուղերձը:

«Սիրելի նորաթուխ մայրեր, ձեր մարմինը գեղեցիկ է բոլոր փուլերում։ Հղիության շրջանում մենք փայլում եւ աճում ենք, հետծննդյան շրջանում մենք բուժվում եւ նիհարում ենք, եւ ես գտնում եմ, որ այս շրջանը ամենադժվարն է, քանի որ մեր մարմինը դեռ հարմարվում է»,- գրել է նա:

«Եթե դուք կրծքով կերակրող մայր եք, դա բոլորովին այլ հարց է: Ես փորձում եմ բարի լինել ինքս ինձ հետ, քանի դեռ իմ մարմինը գտնում է իր նոր չափսերը: Մեզ վրա ճնշում է գործադրվում, միչդեռ ամեն ինչ նոր է եւ տարբեր, անիրական է: Կյանքը գեղեցիկ է: Դուք գեղեցիկ եք»: