Քրիս Ջենները 2007թ. Vivid Entertainment պոռնոընկերության հետ պայմանավորվել է նրանց իր դստեր՝ Քիմ Քարդաշյանի տնային տեսանյութը տրամադրելու և հետագայում համացանցում տարածելու շուրջ: Այս մասին աստղային ընտանիքի մասին նոր Kardashian Dynasty գրքում պատմել է դրա հեղինակը՝ լրագրող Յան Գալփերինը, հայտնում է Page Six-ը:
«Մի ընկեր Քիմին խորհուրդ է տվել սեքս-տեսանյութ նկարահանել, եթե նա ուզում է փառքի հասնել… Քիմը սկզբում այդ գաղափարը քննարկել է ընտանիքի հետ»,- մեջբերում է Գալփերինը պոռնոինդուստրիայում իր աղբյուրի խոսքերը: Հետո, ինչպես պարզել է թղթակիցը, տեսանյութը Ջենների խնդրանքով երրորդ անձանց կողմից փոխանցվել է Vivid-ին:
«Նրանք (Vivid-ը) երբեք չէին խոսի տեսանյութի «արտահոսքի» մասին առանց (Քարդաշյան) ընտանիքի ազդանշանի»,- վստահություն է հայտնել լրագրողի զրուցակիցը:
Քիմ Քարդաշյանի և նրա ընկեր ռեփեր Ռեյ-Ջեյի մասնակցությամբ սեքս-տեսանյութը նկարահանվել է 2003թ.: Այն համացանցում է հայտնվել, ինչպես հաղորդվել է, անհայտ անձանց կողմից գողացվելուց հետո: