Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ցուցադրել է իր ձիգ մարմինը՝ կրկնօրինակելով 1996 թվականին էկրաններ բարձրացած՝ «Մթնշաղից մինչեւ լուսաբաց» մարտաֆիլմի հերոսուհու կերպարը, որին մարմնավորում էր Սալմա Հայեկը։

43-ամյա ռեալիթի-աստղը Instagram-ում հրապարակել է աղմկահարույց տեսանյութ, որում կրկնօրինակել է դերասանուհու մասնակցությամբ հայտնի դրվագը, որտեղ Հայեկը պարում է օձի հետ։

 

Քվենտին Տարանտինոյի կուլտային ֆիլմի վամպիր-մերկապարուհուն՝ Սանտանիկո Պանդեմոնիումին մարմնավորելու համար Քարդաշյանն ընտրել է ոսկյա նախշերով մորեգույն թավշյա բիկինի, փետրավոր գլխարկ եւ օձի տեսքով ոսկե ապարանջան: «After Dark» երգի ներքո արված տեսահոլովակում 43-ամյա Քիմը կեցվածք է ընդունել մարմնի շուրջը փաթաթված հսկա օձի հետ: Հոլովակը նա, պարզապես, մակագրել է՝ «Մթնշաղից մինչեւ լուսաբաց»:

57-ամյա Հայեկը գնահատել է գաղափարը եւ իր ինստագրամյան էջի Story-ում կիսվել Քարդաշյանի տեսանյութով․ «Բրավո, ինձ համար պատիվ է»,- գրել է նա,-«Դու հետ բերեցիր մի քանի վայրի հիշողություններ... եւ մի քիչ էլ՝ սթրեսային ապրումներ»: