Ջենիֆեր Լոպեսն ընտանիքի հետ գնացել է Մայամի. այս առիթով փոփ-դիվան ընտրել է վառ կերպար։
Երգչուհին կրում է արեւադարձային պրինտով կոստյում, որը բաղկացած է վերնաշապիկից ու ջինսից։ Գույնզգույն վերնաշապիկի տակից երեւում է սպիտակ տոպը, իսկ կերպարն ամբողջացրել են Ջեյ Լոյի հավաքածուից սպիտակ սպորտային կոշիկները, որոնք շուտով վաճառքի կհանվեն։
Versace-ի կոստյումը ոգեշնչված է այն կերպարով, որով Ջենիֆերն առաջին անգամ հայտնվել է 2000 թվականին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ։ Երկրորդ անգամ այդ համարձակ զգեստը, սակայն նոր մոտեցմամբ երգչուհին կրել է անցյալ տարի՝ Միլանում աշնանային նորաձեւության շաբաթվա շրջանակներում՝ բրենդի ցուցադրման ժամանակ: