Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար, մոդել Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։ Լուսանկարներից մեկում Քիմը պատկերված է երկու դուստերի՝ Նորթի և Չիկագոյի հետ։
Կադրերում աշխարհահռչակ հայուհին կրում է նախշերով կարմիր տաբատ, նույն գույնի ժիլետ և արծաթափայլ բարձրակրունկներ: 39-ամյա աստղի կերպարն ամբողջացրել է կարմիր պայուսակը և վառ դիմահարդարումը:
Նշենք, որ կարմրահեր գեղեցկուհին լուսանկարներին կից գրառում չի կատարել:
«Հայկական գեղեցկություն», «Խելացի և քաջ կին», «Դու այնքան լավիկն ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել են հետևորդները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել ռեպեր Քանյե Ուեսթից: