Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
«Մեր կյանքում հաճախ են դժվարություններ առաջանում: Անհնար է պատկերացնել կյանքն առանց դժվարությունների: Դրանք առաջանում են բոլորի մոտ եւ միշտ: Դժվարությունները հաղթահարելու համար պետք է դրանք ճիշտ ընկալել եւ գնահատել, որպեսզի այնուհետեւ մշակել դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ռազմավարություն:
Ես երբեք չեմ խուսափում դժվարություններից: Սովոր եմ հանդիպել, հաղթահարել եւ վերջնական արդյունքից հաճույք ստանալ, քանի որ դժվարություններն ինձ կոփում են, դարձնում ավելի ուժեղ եւ փորձառու:
⠀
Մի խուսափեք դժարություններից, միեւնույնն է նորից են հայտնվելու, այնքան ժամանակ մինչեւ հաղթահարեք եւ անցնեք հաջորդին: Հիշեք, երբեք մեծ հաջողությունների չեք հասնի առանց մեծ դժվարությունների..․»,- գրել է նա։