Փետրվարի 22-ին տեղի է ունեցել «Որթատունկ. Հույսի նամակներ ամբողջ աշխարհից» գրքի հայաստանյան շնորհանդեսը։
Միջոցառմանը, որին ներկա են գտնվել հրավիրյալ բանախոսներ, հեղինակ Արմեն Արզումանյանը ներկայացրել է գրքի անցած ճանապարհն ու հաջողության պատմությունը, ընթերցել իր հեղինակած «հույսի պատմությունը»։
«2022-ի 10-րդ ամսի 27-ին' Նյու Յորքում' Մանհեթենի 5-րդ ավենյուի 717 հասցեի Արմանիի սրահում, կայացավ «The Vine» գրքի առաջին շնորհանդեսը: Գիրքը տեղադրված լինելով Amazon-ում' արդեն 1 ամսում ուներ աննախադեպ հաջողություն:
Գրքի նախաձեռնողը Ադրիա Լ. Դաննը, ում հաջողվեց աշխարհն ամփոփել ﬕ գրքի ﬔջ, որտեղ Դալայ Լամայի և հանրահռչակ այլ անունների կողքին տեղ է գտել նաև իմ ստորագրությունը: Աշխարհի 33 երկրներից ուղարկված հույսի նամակները որթատունկի պես տարածվել ու տեղավորվել են «The Vine» գրքի էջերում: 47 հոգու հույս ու աղոթք կա այստեղ. հավատ՝ Երկիր մոլորակն առողջացնելու, մարդկանց ավելի լավը դարձնելու, մարդկանց ﬔջ լույսն ու սերը պահպանելու, վաղն ավելի բարի երկրում արթնանալու:
Ուրախ եմ, որ 33 երկրներից ﬔկն էլ Հայաստանն է, և ես պատիվ և հնարավորություն եմ ունեցել իմ հույսի նամակն ունենալու տարվա աﬔնաﬔծ հնչեղությունն ստացած գրքերից ﬔկում», – նշում է Արմեն Արզումանյանը: