Տեղի ունեցավ նորզելանդացի գրող Լեն Ուիքսի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծագումը: Բացահայտում» վեպի շնորհանդեսը:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գիրքը հարգում է նաև Ավստրալիայից և Նոր Զելանդիայից ժամանած զինվորների հիշատակը, ովքեր 1915թ. ապրիլի 25-ին վայրէջք կատարեցին Գալիպոլիում` պայքարելու Ցեղասպանության համար պատասխանատու օսմանյան թուրքերի դեմ:

 

«Այս գրքի ստեղծմանը ինձ ոգեշնչել է իմ հայ կինը և Հայաստան այցելությունը: Սա ուղղակի վեպ է, սակայն, ինչպես գիտեք, բառերը ավելի զորեղ են, քան զենքը՝ երկրներ են փլուզվել մտքերից: Սակայն այս վեպը ստեղծված է հակառակ նպատակով ՝ խաղաղություն բերելու Հայաստանին և իր հարևաններին: Քանի որ գիրքը գրված է արևմուտքի ներկայացուցչի կողմից՝ այն նախատեսված է հենց արևմտյան երկրների ընթերցողների սրտերը բացելու համար», - գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Լեն Ուիքսը:

 

Մասնագիտությամբ օդային վերահսկիչի երեք հատվածից բաղկացած գիրքը տպագրվել է անգլերեն և վաճառվելու է տպագիր և թվային տարբերակներով: Սակայն գրքի հայերեն օրինակի թվային տարբերակը ազատ հասանելի է հայ ընթերցողներին:

 

«Ծագումը: Բացահայտում» վեպի պատմությունը սկսվում է 1930թ., խորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Արենի գյուղում կյանքի մարտահրավերների ուսումնասիրությունից: Գյուղացիներից մեկը չէր գիտակցում, որ մեծ նշանակություն ունեցող գաղտնիքի կրող է հանդիսանում: 1937թ. կայացված մի որոշում փոխում է այն անցյալը, որ մենք գիտենք այսօր․ սա այլընտրանքային պատմություն է:

 

Երբ 1941թ․Ճապոնիան Առանցքի երկրների իր դաշնակիցների հետ որոշում է հարձակվել Խորհրդային Միության վրա, դա հանգեցնում է կոմունիստական պետության անկմանը: Միացյալ Նահանգները չի ներքաշվում պատերազմի մեջ, ինչպես իրականում տեղի է ունեցել, իսկ Առանցքի երկրներն իրենց ազդեցությունը տարածում են ողջ Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի վրա: