Հունաստանում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել իտալահայ գրող Վազգեն Բերբերյանի «Sotto un cielo indifferente» («Անտարբեր երկնքի տակ») վեպի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են հունահայ համայնքային, հոգևոր և մշակութային հաստատությունների, հույն մշակութային և կրթական շրջանակների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողջույնի խոսքով է հանդես եկել դեսպանության երրորդ քարտուղար Մարիամ Հարությունյանը, ով շնորհակալություն է հայտնել հեղինակին` հայկական արմատներին, լեզվին և մշակույթին հավատարիմ մնալու համար:


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հունաստանյան մասնաճյուղի փոխնախագահ Պետրոս Կասարջյանը համառոտ ակնարկ է ներկայացրել հայ թարգմանչական արվեստի և առաջին հայ թարգմանիչների մասին: Այնուհետև խոսվել է վեպի կառուցվածքի և սյուժեի, գլխավոր հերոսների և հեղինակի ոճի մասին:


Հիմնական բանախոսների ելույթներին հետևել է վեպից հունարեն, իտալերեն և հայերեն հատվածների ընթերցում, իսկ հեղինակի արժեքավոր մեկնաբանությունները ներկաներին հնարավորություն են ընձեռել վեպի հերոսների ապրածով և զգացածով պատկերացում կազմել անցյալ դարասկզբին հայ ժողովրդին բաժին հասած փորձությունների մասին:


Դասախոս Սոֆյա Կոնստան ներկայացրել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան հայկական վարժարանի պատմությունն ու գործունեությունը, ինչպես նաև Մխիթարյան միաբանության անգնահատելի դերը` իբրև հայկական մշակույթի առաջատար կենտրոն աշխարհում:

Դաշնակահարուհի Քրիստինե Թոքատլյանի կատարմամբ հնչել են Ռախմանինովի ստեղծագործություններից: Կիթառահար Ջորջ Թոշիկյանը ներկայացրել է Հակոբ Քոլանյանի` հայկական ժողովրդական պարեղանակների մշակումներ կիթառի համար: Երգիչ Ստեփան Թեքիրյանի կատարմամբ հնչել է Շահազիզի «Երազը»` Կոմիտասի երաժշտությամբ` հայերեն և հունարեն տարբերակներով:

Վազգեն Բերբերյանը ծնվել է ՀունաստանումԿրթություն է ստացել Կանադայումիբրև ինժեներիսկ 1985թտեղափոխվել է Իտալիա և ներկայումս բնակվում է Աթենք և Թուրին քաղաքներումՀեռուստատեսային և գովազդային 

ռեժիսոր Բերբերյանի առաջին գրական փորձը Սոնյա Ռաուլի հետ համահեղինակած «Come sabbia nel vento» («Ինչպես քամուն տրված ավազ») վեպն էորը ներկայացնում է Սպիտակի երկրաշարժից փրկված հայ կնոջ և 

հեռավոր Միլանում նրան ապաստանած իտալուհի լրագրողի

ընկերության պատմությունը: 2013թհրատարակած Բերբերյանի երկրորդ` «Sotto un cielo indifferente» պատմավեպը ներկայացնում է Հունաստանում հանգրվանածԵղեռն-ից մազապուրծ հայ ընտանիքի երկվորյակ որդիների կյանքի պատմությունըորոնց ճակատագիրը բաժանում է 

մանուկ հասակում և նետում տարբեր ափերՊատրասից մինչև ՎենետիկԿանադայից մինչև Խորհրդային 

Հայաստան ու ՍիբիրՄեկ ընտանիքի պատմության նկարագրությամբ հեղինակին հաջողվել է նաև ներկայացնել մի ամբողջ ժողովրդի պատմությունգրեթե մեկ դար ընդգրկող ժամանակահատվածումԲերբերյանի 

ստեղծագործությունն իրապես սիրվել է իտալացի ընթերցողի կողմիցինչի վկայությունն են վեպը ներկայացնող 

բազում հոդվածները իտալական հեղինակավոր «La Stampa», «Լ’Avvenire, il Libero» և այլ պարբերականներումբազմաթիվ գրքի ցուցահանդեսներում հեղինակի մասնակցությունը և գրքի 

շնորհանդեսները տարբեր քաղաքներումԲոլորովին վերջերս նրան շնորհված «Acqui Storia»մրցանակը«Լավագույն պատմավեպ» անվանակարգումհաստատում է Բերբերյանի ուրույն տեղն ու դերը 

իտալահայ գրականության համայնապատկերում: