Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ 41-ամյա հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը սկսել է հանդիպել «Blink-182» խմբի երաժիշտ Թրեւիս Բարքերի հետ։ Ըստ նախնական տեղեկատվության՝ զույգին նկատել են մոդելի մոր տանը։

Նշվում է, որ հայտնիները նաեւ համապատասխան լուսանկարներ են հրապարակել Instagram-ի Stories բաժնում։ Այս մասին հայտնում է People-ը։

Ըստ աղբյուրի՝ զույգը միասին է մոտ երկու ամիս։ Նրանք նախ ընկերներ են եղել, իսկ այժմ հարաբերությունները վերաճել են սիրո։ Բացի այդ՝ Բարքերին Քարդաշյանը վաղուց է դուր գալիս։

2006-2015թթ. հեռուստաաստղն ամուսնացած էր գործարար Սքոթ Դիսկի հետ։ Նրանք երեք երեխա ունեն՝ որդին՝ Մեյսոն Դեշը, դուտրսը՝ Պենելոպա Սքոթլենդն ու որդին՝ Ռեյն Էսթոնը։ Երրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո զույգը բաժանվել է։