Քորթնի Քարդաշյանը և Թրեվիս Բարքերը դեռ նախորդ շաբաթ պաշտոնապես զագսավորվեցին, որին ներկա էին միայն Թրեվիսի հայրն ու Քորթնիի տատիկը, սակայն զույգը նշել էր, որ պատրաստվում է մեծ ամուսնական արարողություն կազմակերպել Իտալիայում։
Եվ ահա նախօրեին Իտալիայի Պորտոֆինո ափի մոտ տեղի է ունեցել նրանց ամուսնությունը։ Քորթնին կրկին ներկայացել էր Dolce&Gabbana մինի զգեստով․ հայտնի է, որ Քարդաշյանների ընտանիքը ունի նոր պայմանագիր Dolce&Gabbana բրենդի հետ, ինչի պատճառով հաճախակի են ներկայանում նրանց զգեստներով։