Բոլիվուդի հայազգի դիմահարդար, ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, որը հայտնի է Այշվարիայի Ռայի, Պրիյանկա Չոպրայի եւ այլ աշխարհահռչակ դերասանուհիների հետ համագործակցություններով, պատրաստվում է մայրանալ։
Посмотреть эту публикацию в Instagram
Մարիաննան գեղեցիկ կարգավիճակով կիսվում է ինստագրամյան հրապարակումներում։ Տեսանյութերից մեկում նա ցուցադրել է իր եւ ընկերների զվարճալի պարը։ Իսկ նոր հրապարակման մեջ ոճաբանը գեղեցիկ մայրամուտի ֆոնին է։ «Անհամբեր սպասում եմ այս փոքրիկ կյանքին»,-գրել է Մարիաննան։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ Մարիաննա Մուկուչյանը Իվետա Մուկուչյանի քույրն է։ NEWS.am STYLE-ը մի քանի հրապարակմամբ անդրադարձել է Մարիաննայի գործունեությանը։ Նրան ներկայացրել ենք նաեւ «ArmenՅԱՆs» խորագրում։