L’Oreal ընկերության հերթական շնորհանդեսին «Միսս աշխարհ 1994» տիտղոսակիր հնդկուհի գեղեցկուհի Այշվարիա Ռայը ներկայացել է շքեղ տեսքով:Բոլիվուդյան գեղեցկուհին շարունակում է իր ոճը վստահել ազգությամբ հայ ոճաբանին՝ Մարիաննա Մուկուչյանին։
Վերջինիս ֆեյսբուքյան էջում ցուցադրել է դերասանուհու նոր կերպարն ու իր աշխատանքը։
Այս անգամ հայ ոճաբանը զբաղվել է հայտնի հնդկուհու վարսերով: Այշվարիան միջոցառմանը փայլել է իր փարթամ մազերով, որոնց ծայրերին հայ ոճաբանը հաղորդել է մանուշակագույն երանգ: