
Daily Mail-ը հայտնում է, որ Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի է ունեցել Lux Golden Rose Awards մրցանակաբաշխությունը, որը Բոլիվուդի կարևորագույն իրադարձություններից է: Հնդկական կինոյի համար նման նշանակալի իրադարձությանը չէր կարող ներկա չլինել երկրի ամենասիրված ու համաշխարհային ճանաչում վայելող դերասանուհիներից մեկը՝ անկրկնելի Այշվարիա Ռայը: